Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Գաղտնի ճանապարհ

Գաղտնի ճանապարհ
28.09.2024 | 00:11

Աստծո կանչը

Սեպտեմբերի 28

Թույլ տուր հիմա, որովհետև այդպես վայել է, որ մենք

կատարենք Աստծո ամեն արդարություն (Մատթ. Գ. 15):

Այս եղավ սկիզբը երկրի վրա տևած Իմ երեք տարիների առաքելության. խոնարհությամբ ընդունելով կյանքի դժվարություններն ու կարգ ու կանոնը, որպեսզի կարողանամ բոլոր ժամանակների Իմ հետևորդներին բաժնեկից դարձնել մարդկային կյանքին, որ Ինձ վրա առա:

Բաներ կան, որ դուք ընդունում եք Իմ կյանքից ոչ թե որպես ձեզ հարկավոր անհրաժեշտություն, այլ սոսկ այն ոգով, որ Ես ընդունեցի` օրինակ լինելու համար և մասնակից դառնալու մարդկային դժվարություններին ու տառապանքներին: «Մասնակից» դառնալ, նշանակում է` «Փրկել»: Այս դեպքում էլ նմանօրինակ պահվածքը պետք է ընդունելի լինի նաև ձեզ համար:

«Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել»:

Իմ սիրելի զավակներ, իմացեք, որ դուք էլ եք հատկապես կանչված փրկելու և մասնակից դառնալու Իմ գործին: Չարչարանաց ճանապարհը, երբ անցնեք Ինձ հետ` տառապանքի Մարդու հետ, այնժամ կտեսնեք, որ այդ գաղտնի ու սուրբ այն արահետն է, որ վերապահված է Ինձ ավելի մտերիմ ու սիրելի եղողներին, անհատներին, որոնց միակ ցանկությունն է ամեն ինչ Ինձ համար անել, ամեն ինչ զոհաբերել ի սեր Ինձ:

Ինչպես Պողոսն ասաց. «ամեն ինչ կորուստ, որպեսզի կարողանա Ինձ շահել»:

Այս ճանապարհը որքան էլ տխուր ու ամայի երևա հեռվից նայողներին, այնուհանդերձ, այն ունի սքանչելի լույսեր ու հանդարտավետ հանգրվաններ, որ չունեն և չեն կարող տալ կյանքի այլ ասպարեզներ:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ

527">Բաժնի բոլոր նորությունները »

Վերլուծություն

Մուսուլմանները` Եվրոպա, եվրոպացի հրեաները` Ռուսաստան
Մուսուլմանները` Եվրոպա, եվրոպացի հրեաները` Ռուսաստան

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Եռագ­լուխ ար­դա­րու­թ­յուն
Եռագ­լուխ ար­դա­րու­թ­յուն